ՌԴ ռազմական փորձագետ. «Նեբո-Մ» ռադիոտեղորոշիչ համալիրների տեղակայումը Գյումրիի ռազմակայանում տրամաբանական կլինի

ՌԴ ռազմական փորձագետ. «Նեբո-Մ» ռադիոտեղորոշիչ համալիրների տեղակայումը  Գյումրիի ռազմակայանում տրամաբանական կլինի

PanARMENIAN.Net - Ռուսական «Նեբո-Մ» ռադիոտեղորոշիչ համալիրների տեղակայումը տրամաբանական կլինի Գյումրիի ռուսական ռազմակայանում: Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ «Վոեննոե օբոզրենիե» հանդեսում հրապարակված Եվգենի Դամանցևի հոդվածում:

Հեղինակը նշում է, որ «Նեբո-Մ» համալիրը Հայաստանում «արժանի պատասխան կլինի Ադրբեջանի կողմից գնված իսրայելյան Green Pine կայանին, ինչպես նաև կկարողանա Թուրքիայի, Իրաքի, Սիրիայի և Վրաստանի օդային տարածքների հսկայական հատվածներ վերահսկել»:«Որպես փոքր չափի թիրախների հայտնաբերման միջոց «Նեբո-Մ»-ը բազմակի անգամ գերազանցում է իսրայելյան արտադրության նմանատիպ EL/M-2084 կայանի` («Երկաթե գմբեթ») հնարավորությունները, ասվում է հոդվածում:

«Նեբո-Մ» համալիրները միավորում են հրթիռային հարձակման մասին զգուշացման համակարգի, հեռահար ռադիոտեղորոշման և զենիթահրթիռային ստորաբաժանումների համար թիրախավորման ռադարի գործառույթները:

2017-ի տվյալներով Ռուսաստանի ԶՈւ-ն այդպիսի ավելի քան 10 համալիր ունի, որոնք տեղակայված են Արևելյան և Արևմտյան շրջաններում:

«Նեբո-Մ» համալիրն աչքի է ընկնում եզակի պարամետրերով: Այն դասվում է դեցիմետրային դիապազոնի առավել հզոր ռադիոտեղորոշման համալիրների շարքին և ունի 100 կՎտ հզորությամբ սեփական գեներատոր:

Ըստ հեղինակի, «Նեբո-Մ» ռաիոտեղորոշիչ համալիրը ռադիոտեխնիկական հետախուզման միակ շարժական միջոցն է, որը կարող է կատարել հրթիռային հարձակման մասին զգուշացման գործառույթներ, ինչպես ցածր, այնպես էլ միջին բարձրության գերձայնային և հիպերձայնային հրթիռների և թռչող սարքերի պարագայում: Ընդ որում, բավականին ժամանակ է ապահովվում հրթիռի գործարկման պահից թիրախին հասնելու միջև: Համալիրը նաև կարելի է արագ տեղափոխել հրթիռային հարձակման ենթակա այս կամ այն հատված:

Հոդվածում նշվում է, որ հարավ-արևմտյան օդային ուղղությունը շատ անկանխատեսելի է, որտեղ նկատվում է ԱՄՆ ՌՕՈւ հետախուզական ավիացիայի մեծ ակտիվություն, որը տեղակայված է Թուրքիայի և Արաբիայի ավիաբազաներում: Նշվում է, որ հեռանկարում գնալով ավելի հաճախակի են անցկացվելու թուրքական «Յիլդիրիմ» օպերատիվ մարտավարական հրթիռների փորձարկումներ: Հեղինակը կարծում է, որ աճում է վտանգը նաև Վրաստանի կողմից, որի Վազիանի ռազմակայանում տեղակայված է ՆԱՏՕ-ի ԶՈւ խոշոր զորակազմ:

«Նեբո-Մ» համալիրը կարող է համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արկեր հայտնաբերել 200-250 կմ հեռավորության վրա սեկտորային ռեժիմով և 160 կմ հեռավորության վրա` շրջանակային ռեժիմով:

Համալիրն առանձնահատուկ է նաև նրանով, որ կարող է 1200 կմ բարձրության վրա հայտնաբերել նաև արտամթնոլորտային թիրախներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---