Բաքուն բողոքում է Հայաստանին Ալբանիայի մտացածին «զինավաճառության» դեմ

PanARMENIAN.Net - Այսօր Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի հայտագաիր է հղելու Ալբանիային: Արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է, որ հայտագիրը ներկայացվելու է Ալբանիայի ԱԳՆ-ին «Հայաստանին զենքի անօրինական վաճառքի դեմ»: Նախարարը հատուկ ընդգծել է, որ ՄԱԿ-ի բանաձեւի համաձայն, «ոչ մի երկիր իրավունք չունի զենք վաճառել պատերազմական դրությունում գտնվող պետությանը»:





Նշենք, որ ինչպես երեկ PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, Հայաստանը երբեք չի գնել եւ չի պատրաստվում զենք գնել Ալբանիայից: ԱՊԱ լրատվական գործակալության տարածած տեղեկատվությունը սուտ է սկզբից մինչեւ վերջ:



Հիշեցնենք, որ ԱՊԱ-ն հղում անելով Industrywatch-ին, հաղորդել է, որ թուրքական իշխանությունները հրաժարվել են տարանցման իրավունք տալ ալբանական զենքի եւ զինամթերքի խոշոր խմբաքանակ Հայաստան առաքելու համար: «Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշի խոսքերով, Թուրքիան ստիպել է ետ շրջել զենքով բեռնված ալբանական նավը: «Մեր նավերից մեկը 60 կոնտեյներներով, որոնք բեռնված էին հիմնականում ծանր հրետանիով եւ զինամթերքով, Դուրրես նավահանգստի կայանում էր: Նավը Դուրրեսից դուրս էր եկել դեպի Ստամբուլ»,-նշում է նա` հավելելով, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առկա խնդրահարույց հարաբերությունները հանգեցրին նրան, որ նավը ստիված էր վերադառնալ եւ զենքը բեռնաթափել Դուրրես նավահանգստում: Զենքի առեւտրով զբաղվող MEIKO ընկերության տնօրենը նկատել է, որ Ալբանիան գործ չունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության հետ: MEIKO ընկերությանը, որը փորձ ունի զենքի առաքման հարցում, հանձնարարվել էր կապեր հաստատել Հայաստանի համապատասխան պաշտոնյաների հետ եւ գործարք կնքել: Աղբյուրը նշում է նաեւ, որ հայկական կողմը պետք է վճարեր զենքի առաքման համար»,-գրում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---