2016-ին մոտ 13.000 անհատ ձեռնարկատեր է գրանցվել ՀՀ-ում18 հունվարի 2017 - 16:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը 2016-ի ընթացքում գրանցել և հաշվառել է 3417 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, 68 փակ բաժնետիրական ընկերություն, 6 բաց բաժնետիրական ընկերություն, 10 պետական ոչ առևտրային կազմակերպություն, 3 արտադրական կոոպերատիվ, 32 համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, 54 գյուղատնտեսական կոոպերատիվ և 13095 անհատ ձեռնարկատեր, որից 1818-ը վերահաշվառվել է: Նույն ժամանակահատվածում գրանցվել է 290 հասարակական կազմակերպություն, 8 կուսակցություն, 6 իրավաբանական անձանց միություն, 104 հիմնադրամ, 9 արհեստակցական կազմակերպություն, 1 կրոնական կազմակերպություն, 10 պետական կառավարչական հիմնարկ, 16 համայնքային կառավարչական հիմնարկ, 57 սպառողական կոոպերատիվ: 2016-ին իրականացվել են բաժանմամբ պայմանավորված 1, վերակազմավորմամբ պայմանավորված 2, միացմամբ պայմանավորված 39 և առանձնացմամբ պայմանավորված 17 գրանցումներ: Իրականացվել է նաև առևտրային կազմակերպության փոփոխությունների 8144 գրանցում, անհատ ձեռնարկատերերի փոփոխությունների 2541 հաշվառում, անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարման 7886 և իրավաբանական անձանց լուծարման 653 գրանցում և հաշվառում: Բոլոր գրանցումներն ու հաշվառումները կատարվել են օրենքով սահմանված ժամկետներում, տեղեկանում է ՀՀ արդարադատության նախարարությունը: Իրականացվել է նաև իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից մեկ սուբյեկտի վերաբերյալ պետ. ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրում` 9300, որից 2600՝ անվճար: Նշված ժամանակահատվածում պետական բյուջե է փոխանցվել մոտ 160 մլն դրամ։ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը 2016-ին հաշվառվել է 23 լրատվամիջոց, որից 17 թերթ, 6 ամսագիր։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը Ադրբեջանցիները Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ են կառուցում Նրանք փորձում են ամբողջությամբ փոխել քաղաքի հայկական դիմագիծը Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար Նա հավելել է, որ դա բխում է անդամ երկրների շահերից |