28 հուլիսի 2007 - 16:17 AMT
Վաշինգթոնը փոխել է դիրքորոշումը Քրդական աշխատանքային կուսակցության նկատմամբ
Վաշինգթոնի դիրքորոշումը Քրդական աշխատանքային կուսակցության ահաբեկիչների նկատմամբ փոխվել է եւ շուտով իրադրության նոր զարգացումներ են հնարավոր: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարատուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն կարեւոր խոստումներ են տվել Թուրքիային PKK-ի ահաբեկչության դեմ պայքարի առնչությամբ: «Մենք պետք է կատարենք այդ խոստումները»,- նշել է ամերիկացի դիվանագետը, գրում է Yeni Safak-ը: