Հոկտեմբերին սկսվելու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թուրքական հատվածի շինարարությունը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերին սպասվում է Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղով երկաթգծի թուրքական հատվածի կառուցման աշխատանքներն սկսելու հանդիսավոր արարողության անցկացումը: Ներկա դրությամբ ճանապարհի թուրքական հատվածի կառուցման համար տենդեր է հայտարարվել: Թուրքական հատվածի երկարությունը (Կարսից Վրաստանի սահման) 76 կմ է կազմում: Սահմանին 2 հազար մետր երկարությամբ թունել է կառուցվելու:



Թուրքական Yukcel Doamic ընկերությունը ավարտել է Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղով երկաթուղային հաղորդակցության վրացական հատվածի կառուցման աշխատանքային նախագծի նախապատրաստումը:



Մինչեւ տարվա վերջ Ադրբեջանը Վրաստանին մոտ $50 մլն կտրամադրի ընդհանուր $220 մլն-ի չափով վարկից երկաթուղու կառուցման համար: Ադրբեջանի կողմից Վրաստանին տրամաադրված ընհանուր վարկի չափը կազմում է $200 մլն: Վարկը տրամադրվել է 25 տարով` 1 տոկոս տոկոսադրույքով: Գումարը նախատեսված է ճանապարհի վրացական հատվածի վերակառուցման եւ շինարարության համար, հաղորդում է Թրենդը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---