Ասանժը հրաժարվել է ԱՄՆ արտահանձնումից

Ասանժը հրաժարվել է ԱՄՆ արտահանձնումից

PanARMENIAN.Net - WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հրաժարվել է ԱՄՆ արտահանձնումից, գրում է «Կոմերսանտը» Washington Post-ի վրա հղումով:

Ավելի վաղ Ասանժը խոստացել էր համաձյնվել արտահանձնմանը, եթե ներում շնորհվի Չելսի Մեննինգին, որը մոտ 700.000 գաղտնի ֆայլեր էր փոխանցել կայքին: ԱՄՆ նախագահը կրճատել է նախկին զինվորականի ազատազրման ժամկետը 28 տարով: Մեննինգը բանտից դուրս կգա արդեն մայիսի 17-ին: Այնուամենայնիվ, Ասանժը փաստաբանների միջոցով հայտարարել էր, որ իր առաջադրած պայմանը չի կատարվել:

«Ակնհայտ է, որ այն, ինչ արեց Օբաման, այն չէ, ինչին մտադիր էր հասնել Ասանժը: Նա ասել էր, որ Չելսի Մեննինգն ընդհանրապես չպետք է պատասխանատվության ենթարկվեր և տասնյակ տարիների ազատազրկման դատապարտվեր, և որ նա անհապաղ պետք է ազատ արձակվեր»,-գրել է փաստաբան Բարիի Փոլակը:

Ավելի վաղ Ասանժը չէր բացառել իր արտահանձնումը ԱՄՆ: Այդ մասին նա հայտարարել էր WikiLeaks-ի Twitter աքաունթում: «Եթե Օբաման ներում շնորհի Մեննինգին, Ասանժը համաձայնություն կտա ԱՄՆ արտահանձնվելուն, թեև արդարադատության նախարարության գործը հակասահմանադրական է»,-ասվում էր պորտալի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---