Իտալիայում հյուրանոցը մնացել է ձնահյուսի տակ. Կան զոհեր19 հունվարի 2017 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական Իտալիայի Աբրուցցո շրջանի Գրան Սասո լեռներում ձնահյուսի հետևանքով Rigopiano di Farindola հյուրանոցը մնացել է ձնահյուսի տակ: Կան զոհեր, հյուրանոցում կարող էր մոտ 30 մարդ լինել, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով փրկարարները մի քանի ժամ շարունակ փորձել են հասնել հյուրանոց: «2 մարդ է փրկվել` հենց նրանք են օգնություն խնդրել: Կան վիրավորներ, սակայն, դեռ հայտնի չէ, թե քանի մարդ է անհետ կորել»,-գրել է իր ֆեյսբուքյան էջում Պեսկարա գավառի ղեկավար Անտոնիո դի Մարկոն: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 18-ի երեկոյան: Ձնահյուսը, որի պատճառը հավանաբար ավելի վաղ տեղի ունեցած երկրաշարժն էր կենտրոնական Իտալիայում, ամբողջությամբ ծածկել է հյուրանոցը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել |