ԻՊ գրոհայինները մի քանի հնագիտական հուշարձան են քանդել Պալմիրայում

ԻՊ գրոհայինները մի քանի հնագիտական հուշարձան են քանդել Պալմիրայում

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները սիրիական Պալմիրայում առնվազն 12 մարդ են սպանել, ինչպես նաև ավերակների են վերածել մի շարք հնագիտական հուշարձաններ, որոնք ներառված են ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում:

Ինչպես հայտնում է SANA գործակալությունը, իսլամիստների զոհերի թվում են նաև ավելի վաղ առևանգված երկու ոսուցիչն ու 4 պետծառայողը, գրում է ՏԱՍՍ-ը:

Ծայրահեղականները կրկին գրավեցին հինավուրց Պալմիրան 2016-ի դեկտեմբերին: Սիրիական բանակը, նահանջելուց առաջ, կարողացավ տարհանել բնակչության 80 տոկոսը:

Ավելի վաղ ՌԴ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը հայտնել էր, որ Մոսուլում միջազգային կոալիցիայի գործողությունների պատճառով, որը դուրս է մղում զինյալներին Սիրիայի արևելք, ԻՊ-ն գործնականում անարգել կենդանի ուժ ու զենք է տեղափոխում Պալմիրայի, Դեր Զորի և Թուրքիային սահմանակից Էլ Բաբ քաղաքից:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---