Պատմաբան Քրիստոֆեր Ջոն Բյորքնեսը հանդես կգա Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասախոսությամբ

PanARMENIAN.Net - Չիկագոյում բնակվող պատմաբան Քրիստոֆեր Ջոն Բյորքնեսը հանդես կգա «Ովքեր են երիտթուրքերը» դասախոսությամբ Գլենդեյլում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել Գլենդեյլի հայ համայնքում, դասախոսությունը տեղի կունենա օգոստոսի 8-ին: Քրիստոֆեր Ջոն Բյորքնեսը հավանակնության տեսության պատմությանը վերաբերող մի քանի գրքերի եւ հոդվածների հեղինակ է: Հետազոտելով Օսմանյան կայսրության անկման բուն պատճառները` պատմաբանը սկսել է ուսումնասիրել նաեւ Հայոց ցեղասպանության «չգրված» պատմությունը: Նա հրապարակել է իր բացահայտումները նոր գրքում, որը նույնացնում է էթնիկ պատկանելությունն ու երիտթուրքերի օրակարգը, ներառյալ այն դրդապատճառները, որ հանգեցրին Հայոց ցեղասպանության:



Նշենք, որ ծագումով հրեա Բյորքնեսն իր վերջին«Քրիստոնյա հայերի հրեական ցեղասպանությունը» գրքում մեղադրում է հրեաներին 1915 թվականի Հայոց ցեղասպանության համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---