Սենեգալի զորքերը մտել են Գամբիա` «Ժողովրդավարությունը վերականգնելու»20 հունվարի 2017 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Սենեգալի բանակի ստորաբաժանումները հունվարի 19-ին մտել են Գամբիա: Այդ մասին հայտարարել է Սենեգալի զինված ուժերի մամուլի քարտուղար Աբդու Նդիայեն: Գործողության նպատակն է «ժողովրդավարության վերականգնումը»` ստիպել երկրի նախկին նախագահ Յայու Ջամեին զիջել իշխանությունը Ադամե Բարոուին, որն ընտրվել է նախագահի պաշտոնում: Զինված գործողությանը մասնակցելու մասին հայտնել են նաև Նիգերիան և Գանան: Ընդհանուր առմամբ գործողությանը մասնակցում է մոտ 7000 զինծառայող Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական ընկերակցության երկրներից: Հունվարի լույս 20-ի գիշերը Սենեգալը կասեցրել էր հարձակումը` «վերջին շանսը» տալու համար հակամարտության քաղաքական կարգավորման համար: Միավորման երկրները ժամանակ են տվել Ջամեին մինչև հունվարի 20-ի կեսօրը` իշխանությունից կամավոր հրաժարվելու համար: Ենթադրվում է, որ Ջամեն չի կարողանա մնալ Գամբիայում, այլ պաշտոնապես ճանաչելով պարտությունը, կմեկնի Գվինեա: Ավելի վաղ Սենեգալի մայրաքաղաք Դաքարում` Գամբիայի դեսպանատանը տեղի է ունեցել Բարոուի երդմնակալությունը: 2016-ի դեկտեմբերի 1-ին տեղի են ունեցել Գամբիայի նախագահական ընտրությունները: Բարոուն ստացել է ձայների 45,5 տոկոսը, Ջամեն` 36,7 տոկոսը: Սակայն, Ջամեն հրաժարվեց ճանաչել ընտրությունների արդյունքները և փոխանցել իշխանությունը: Նա արտակարգ դրություն է հայտարարել երկրում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |