Գլեդիս Բերեջիկլյանը հավակնում է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնին

Գլեդիս Բերեջիկլյանը հավակնում է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնին

PanARMENIAN.Net - Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի գլխավոր գանձապետ Գլեդիս Բերեջիկլյանը հաստատել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը նահանգի վարչապետի պաշտոնի համար, հայտնում է The Sidney Mornin Herald-ը:

Նոր Հարավային Ուելսը, որի մայրաքաղաքը Սիդնեյն է, Ավստրալիայի ամենախիտ բնակեցված նահանգն է: 2014-ի մարտին նահանգի բնակչությունը կազմում էր 7,5 մլն մարդ:

Ըստ Բերեջիկլյանի, նա կներկայացնի նահանգի Ազատական կուսակցությունը: Հաջողության դեպքում նա կդառնա Ազատական կուսակցությունից առաջին կին վարչապետը բոլոր նահանգների մասշտաբով:

Բերեջիկլյանի ընդդիմադիրներն ունեն հաղթելու որոշ շանսեր, սակայն կուսակցության աղբյուրները նշում են, որ հավանաբար, հաղթողը կլինի հայազգի Բերեջիկլյանը:

Բերեջիկլյանը ժողովրդականություն է վայելում ավստրալացիների շրջանում: Նա հայ ներգաղթյալների ընտանիքից է, եղել է Նոր Հարավային Ուելսի արտադրական կապերի նախարար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---