Լավրով. Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում դրական միտումներ կան20 հունվարի 2017 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում դրական միտումներ կան: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների հետ քաղաքական խորհրդակցությունների բացմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Հուսադրող է, որ սիրիական ճգնաժամում դրական տեղաշարժ է նկատվում,առնվազն, բոլորը համամիտ են, որ համազգային երկխոսության միջոցով քաղաքական և դիվանագիտական կարգավորմանն այլընտրանք չկա»,-ասել է նախարարը: Ըստ նրա, հունվարի 23-ին Աստանայում կայանալիք Սիրիայի կառավարության և զինյալ ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը չափազանց կարևոր է կարգավորման պարամետրերի մշակման համար: «Դիտարկում ենք այդ հանդիպումը որպես կարևոր ներդրում համապարփակ կարգավորման մշակման գործում, որը կշարունակվի ավելի ընդլայնված կազմով Ժնևում»,-ասել է նախարարը: Ժնևում խորհրդակցությունները կայանալու են փետրվարի 8-ին: Լավրովը նշել է, սակայն, որ «մտահոգիչ է ահաբեկչական ակտիվության աննախադեպ աճը: Արյունալի միջադեպերն աշխարհի տարբեր մասերում, ներառյալ ՌԴ դեսպանի ստոր սպանությունն Անկարայում, միայն հաստատում են շատ և շատ տագնապալի և վտանգավոր միտումը»,-ասել է Լավրովը: Նա հավելել է, որ վիճակն էլ ավելի է բարդանում «բազմաթիվ լոկալ հակամարտությունների, ինչպես նաև համաշխարհային տնտեսության մեջ անորոշության պատճառով»: Սիրիայի ընդդիմության միասնական պատվիրակության և իշխանությունների բանակցությունները Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենա փետրվարի 23-ին: Հունվարի 14-ին Սիրիայի ընդդիմության Բանակցությունների բարձրագույն կոմիտեն հայտարարել էր, որ սատարում է Աստանայում կայանալիք բանակցություններին և նշել է, որ սիրիական ընդդիմությունը հեռանկարային է համարում այդ հանդիպումը որպես նախնական քայլ Ժնևում բանակցությունները շարունակելու համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |