«Ավրորա» նախաձեռնությունը հայտարարել է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկանների համար20 հունվարի 2017 - 13:05 AMT PanARMENIAN.Net - «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար: Մրցույթին պետք է ներկայացնել գեղանկարներ, քանդակներ, փայտագործության և կերամիկական աշխատանքներ, բատիկ, թվային գրաֆիկական պատկերներ: Նախաձեռնության կազմակերպիչները հայտնւմ են, որ աշխատանքները պետք է արտահայտեն մարդկային կյանքի արժևորման, խիզախության, նվիրվածության, բարին գործելու եւ լուսավոր ապագայի մասին գաղափարները: Գեղարվեստական աշխատանքները պետք է արված լինեն 2016թ. հունվարի 1-ից հետո: Աշխատանքները ներկայացնելու վերջնաժամկետը 2017թ. մարտի 31-ն է: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լուսանկարել աշխատանքը և ուղարկել art@auroraprize.com էլեկտրոնային հասցեով: Նամակում պարտադիր է նշել մասնակցի անունը, ազգանունը, տարիքը, բնակավայրի անունը, հեռախոսահամարը, գեղարվեստական դպրոցի անունը: Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2017թ. ապրիլին: Լավագույն երեք աշխատանքների հեղինակներն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից կստանան պարգևներ, իսկ լավագույն հինգը կունենան բացառիկ հնարավորություն մասնակցելու «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը 2017թ. մայիսի 28-ին, Երևանում: 2017թ. ապրիլի 24-ից մինչև մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում Երևանում կկազմակերպվի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն մրցույթի լավագույն աշխատանքները, կկազմակերպվեն վարպետության դասեր: «Մենք հավատում ենք, որ անգամ ամենադաժան օրերին լուսավոր ապագան նրանց ձեռքերում է, ովքեր կարողանում են մարդկանց օգնել և հուսադրել: Մենք անհամբերությամբ սպասում ենք խիզախությունը, փոխօգնությունն և հույսն արտացոլող ձեր գեղարվեստական աշխատանքներին»,- նշվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կայքում տեղադրված հաղորդագրության տեքստում: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծում, ներառում և օժանդակում է նախագծեր, որոնց նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունն աշխարհի առավել հրատապ մարդասիրական հիմնախնդիրներից շատերի վերաբերյալ և քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ։ Այդ նախագծերից են «Ավրորա» մրցանակը, Aurora Dialogues քննարկումները, «Ավրորա» մարդասիրության ցուցիչը, Երախտագիտության նախագծերը և 100 LIVES նախաձեռնությունը։ «Ավրորա» նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է։ Այն ներկայացված է երեք հիմնադրամների կողմից՝ 100 Lives հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնև, Շվեյցարիա) և IDeA հիմնադրամ (Երևան Հայաստան): Հայոց ցեղասպանության վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի շնորհվելու է 100.000 դոլար պարգև և բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած և գործի մղած կազմակերպություններին։ Մրցանակի դափնեկիրները ճանաչման են արժանանում այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման և մարդասիրություն առաջ մղելու վրա։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |