Իտալիայում ձնահյուսի տակ ողջ մնացած 6 անձ է հայտնաբերվել. Նրանց փորձում են հանել20 հունվարի 2017 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Իտալիայում ձնահյուսի տակ մնացած Rigopiano հյուրանոցում փրկարարնեըը ողջ մնացած 6 մարդ են հայտնաբերել: Նրանք փորձում են հասնել նրանց և դուրս բերել ձյան զանգվածի տակից: Ողբերգության պահին, որը տեղի է ունեցել Իտալիայում երկրաշարժից մի քանի ժամ անց, հյուրանոցի հյուրերը հավաքված են եղել առաջին հարկում, որտեղ սպասում էին տարհանման: Տարհանումը ձգձգվում էր, քանի որ հյուրանոցը գտնվում է լեռներում, իսկ ճանապարհները փակ էին ձյան պատճաոով: Հյուրանոցում եղածներից 2 մարդ փրկվել է, քանի որ նրանք ողբերգության պահին շենքում չեն եղել: Փրկարար ծառայություններին օգնություն ցուցաբերելու և ողջ մնացած մարդկանց դուրս բերելու նպատակով պատահարի վայր են մեկնել ուղղաթիռներ անհրաժեշտ սարքավորումներով, հայտնում է ՌԲԿ-ն իտալական Repubblica-ի վրա հղումով: Ինչպես հայտնել է փրկարար ծառայությունների ներկայացուցիչ Վալտեր Միլանը, իրավիճակը լեռներում բարդ է մնում: Միևնույն ժամանակ, այլ ողջ մնացածների գտնելու հույս դեռ կա, ասել է նա: «Տեսականորեն, նույնիսկ նման եղանակային պայմաններում, եթե մարդիկ գտնվում են ձյան «օդային գրպաններում», կարող են 2-3 օր ողջ մնալ: Թեև դա շատ բարդ է»,-ասել է Միլանը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իտալիայում ձնահյուսի տակ մնացած Rigopiano հյուրանոցից փրկարարները 3 դի են հանել: Բացի այդ, ըստ տեղի ոստիկանության, որոշվել է ևս մեկի գտնվելու վայրը: Ըստ իտալական իշխանությունների, 4-հարկանի հյուրանոցում ձնահյուսի պահին 20 զբոսաշրջիկ է եղել և 7 կամ 8 աշխատակից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |