«Այսօրվանից երկիրը կրկին ձերն է». Թրամփը ստանձնել է նախագահի պարտավորությունները20 հունվարի 2017 - 22:50 AMT PanARMENIAN.Net - Միլիարդատեր, ԱՄՆ Հանրապետական կուսակցության հաղթած թեկնածու Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնել է երկրի նախագահի պարտավորությունները: Երդմնակալության արարողությունից առաջ Թրամփն, ավանդույթի համաձայն, մասնակցել է Վաշինգթոնի Մայր տաճարում մատուցվող պատարագին: Այնուհետև նա մեկնել է Սպիտակ տուն, ուր նրան ու նոր առաջին տիկին Մելանյային դիմավորեցին հեռացող նախագահ և առաջին տիկին Բարաք և Միշել Օբամաները:
Հանդիպումից հետո Թրամփը մեկնել է Կապիտոլիումի մոտ, որտեղ, համաձայն ավանդույթի, Թրամփը երդվել ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահի ներկայությամբ: Նրանից առաջ երդվել է փոխնախագահ Մայքլ Փենսը: Նախագահի կարգավիճակում իր առաջին ճառում Թրամփը քննադատել է ամերիկյան ղեկավարությանն ու խոստացել վերադարձնել իշխանությունը ժողովրդին «Այսօրվանից սա ձեր երկիրն է», - նշել է նա՝ ընդգծելով, որ ժողովրդի կարծիքն այլևս երբեք չի անտեսվելու: Երդմնակալության արարողությանը մասնակցել է մոտ 800 հազար մարդ: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |