Ջամեն հաստատել է, որ հեռանում է Գամբիայի նախագահի պաշտոնից21 հունվարի 2017 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Յահյա Ջամեն, որն ավելի քան 20 տարի զբաղեցրել է Գամբիայի նախագահի պաշտոնը, հայտարարել է, որ հրաժարվում է իշխանության համար պայքարից և զիջում է տեղը ընտրություններում հաղթած Ադամե Բարոուին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 2016-ի դեկտեմբերի 1-ին տեղի են ունեցել Գամբիայի նախագահական ընտրությունները: Բարոուն ստացել է ձայների 45,5 տոկոսը, Ջամեն` 36,7 տոկոսը: Սակայն, Ջամեն հրաժարվեց ճանաչել ընտրությունների արդյունքները և փոխանցել իշխանությունը: Նա արտակարգ դրություն է հայտարարել երկրում: Հայտարարությունը հաջորդել է տևական բանակցություններին Գվինեայի և Մավրիտանիայի նախագահների հետ, որոնք որպես միջնորդ էին հանդես գալիս Գամբիայում ծագած քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման գործընթացում: Ելույթ ունենալով հեռուստատեսությամբ` Ջամեն հայտարարել է, որ Գամբիայում ոչ մի կաթիլ արյուն չպետք է թափվի: Ավելի վաղ Գամբիայի նորընտիր նախագահ Ադամե Բարոուն, որն արդեն հունվարի 19-ին տվել էր նախագահի երդումը, չնայած Ջամեն հրաշարվում էր հեռանալ պաշտոնից, հայտարարեց, որ քաղաքական ճգնաժամը երկրում հանգուցալուծված է: Սենեգալի բանակի ստորաբաժանումները հունվարի 19-ին մտել էին Գամբիա: Գործողության նպատակն էր ստիպել երկրի նախկին նախագահ Յայու Ջամեին զիջել իշխանությունը Ադամե Բարոուին, որն ընտրվել է նախագահի պաշտոնում: Զինված գործողությանը մասնակցելու մասին հայտնել էին նաև Նիգերիան և Գանան: Ընդհանուր առմամբ գործողությանը մասնակցում է մոտ 7000 զինծառայող Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական ընկերակցության երկրներից: Հունվարի լույս 20-ի գիշերը Սենեգալը կասեցրեց հարձակումը` «վերջին շանսը» տալու համար հակամարտության քաղաքական կարգավորման համար: Միավորման երկրները ժամանակ էին տվել Ջամեին մինչև հունվարի 20-ի կեսօրը` իշխանությունից կամավոր հրաժարվելու համար: Ենթադրվում է, որ Ջամեն չի կարողանա մնալ Գամբիայում, այլ պաշտոնապես ճանաչելով պարտությունը, կմեկնի Գվինեա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |