«Ելք»-ի համաժողով. Պատրաստ են գործակցել այլ ուժերի հետ՝ կոնսենսուսի դեպքում21 հունվարի 2017 - 14:26 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների ձևավորված «Ելք» դաշինքը հունվարի 21-ին անցկացրել է իր առաջին համաժողովը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանն իր խոսքում հայտարարել է, որ անհրաժեշտ կոնսենսուսի առկայության դեպքում պատրաստ են համագործակցել քաղաքական բոլոր ուժերի ու անհատների հետ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն էլ շեշտել է, որ «Ելք» դաշինքը «չի ստեղծվել այսինչին կամ այնինչին միանալու համար, այլ ստեղծվել է միավորելու ու ներառական պրոցեսներ սկսելու նպատակով», մեջբերում է ՍիվիլՆեթը։ Մարուքյանը պնդում է՝ ընտրությունների միջոցով հնարավոր է Հայաստանում հասնել փոփոխությունների ու որպես նման օրինակ բերում է Վանաձորի կառավարման համակարգում ՀՀԿ-ի փոքրամասնություն լինելը։ «ԱՄՆ-ում իշխանափոխությունը տեղի ունեցավ կայացած ընտրությունների արդյունքում, և հայ ժողովուրդն ու բազմաթիվ ժողովուրդներ կարոտ են նման խաղաղ իշխանափոխության: «Ելք» դաշինքը և դաշինքի գործողությունները միտված են խաղաղ իշխանափոխության», - ասել է Մարուքյանը, գրում է Aysor.am-ը: Համաժողովին իր ելույթում «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը նշել է, որ իշխանությունն այս ընտրություններում իր հույսը դրել է աղքատ խավի ձայները գնելու վրա։ «Իսկ եթե իշխանությունն իր սովորության համաձայն՝ զոռբայությամբ և բռնի ուժով կեղծիքների գնա, ապա այս ընտրությունների մասնակիցների քանակն ու առանձնահատկությունը հաշվի առնելով, բողոքողների ու հրապարակ դուրս եկողների թիվը շատ մեծ է լինելու»,- ասել է Արամ Սարգսյանը։ «Ելք» դաշինքում ներգրավված են «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ-ն ականազերծում է Կիրանցը, ՆԳՆ–ն ուժեղացրել է ծառայությունը Նշվում է, որ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով |