Հայաստանում ԱՄՆ դեսպանի նշանակման հարցում ոչ մի փոփոխություն չկա

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպանի նշանակման հարցում ոչինչ չի փոխվել: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի գործերով ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան` պատասխանելով Երեւանում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի նշանակման հարցում առաջընթացին վերաբերող հարցին: Նրա խոսքերով, Սպիտակ Տունը շարունակում է պնդել Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը եւ հերթը կոնգրեսինն է: Փերինան հիշեցրել է, որ նրա մնալը Հայաստանում ժամանակավոր երեւույթ է, եւ կձգվի այնքան, քանի դեռ Արտակարգ եւ լիազոր դեսպանը չանցնի իր պարտականություններին Երեւանում, հայտնում է Regnum-ը:



Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի կողմից Ռ.Հոգլանդի հաստատումը 2006 թվականի սեպտեմբերի 7-ին արգելափակեց սենատոր Ռոբերտ Մենենդեսը: Անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին ԱՄՆ նախագահի վարչակազմին կոչ արվեց նոր թեկնածու ընտրել Հայաստանում դեսպանի պաշտոնի համար: Հայաստանում Ռ.Հոգլանդին դեսպանի պաշտոնում նշանակման հանդեպ բացասական վերաբերմունքը պայմանավորված է այն փաստով, որ պատասխանելով 1915 թվականի իրադարձությունների մասին հարցին, դիվանագետը հրաժարվեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը: ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը ետ կանչվեց 2006 թվականի հուլիսին` Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն ճանաչելու պատճառով:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---