Հայաստանում նախամարդու մոտ 2 մլն տարվա վաղեմության բնակավայր է հայտնաբերվել

Հայաստանում նախամարդու մոտ 2 մլն տարվա վաղեմության բնակավայր է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Հայաստանում 2 մլն տարվա վաղեմության մարդու բնակավայր է հայտնաբերվել: Ըստ փորձագետների, դա գիտությանը հայտնի ամենահին նման վայրերից է, գրում է naked-science.ru-ն:

Հայտնագործության մանրամասները ներկայացրել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Նյութական պատմության ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Լապշինը: Բնակավայրը հայտնաբերվել է վաղ պալեոլիթի քարանձավներից մեկում տարվող աշխատանքների ժամանակ: Պեղումների հստակ տեղը չի նշվում:

Դա մարդկության պատմության այն շրջանն է, որը սկսվել է պալիոցենի դարաշրջանի ավարտիից հետո: Մ.թ.ա 2,6-150.000 տարիներին Homo habilis-ը նման էր դրիոպիտեկներին և ավստրալոպիտեկներին, սակայն նրա սոցիալական հարաբերություններն ավելի բարդ էին, ավելի զարգացած: Նրանք ապրում էին բնության հաշվին` սկսելով օգտագործել քարե գործիքներ ու կրակ: Որպես հիմնական զբաղմունք որսն էր ու հավաքչությունը: Նույն շրջանում է հայտնվում նաև ձկնորսությունը:

Ըստ Լապշինի, Հայաստանում հայտնաբերված բնակավայրը գիտությանը հայտնի հնագույն բնակավայրերից է: Ըստ նրա, գիտնականների համար անսպասելի էր նման բան պեղելն Անդրկովկասում: Այժմ հնագիտական պեղումները շարունակվում են Վասիլի Լյուբինի ղեկավարությամբ:

Ավելի վաղ նախնադարյան մարդու բնակավայր էր հայտնաբերվել Անդերում: Հետքերը հայտնաբերվել են ծովի մակերևույթից 4.500 մ բարձրության վրա: Գիտնականները դժվարանում են ասել, թե ինչպես էին մեր նախնիներն ապրել նման բարդ բարձր լեռնային պայմաններում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---