Կովկաս-Փոթի լաստանավի սեփականատերը մտադիր է հայկական ընկերություններին վաճառել բաժնետոմսերի մոտ 49 տոկոսը

PanARMENIAN.Net - Կովկաս-Փոթի փոխադրման «SMAT» լաստանավի սեփականատեր, Reserve Capital Enterprising Corporation շվեյցարական ընկերության նախագահ Խակիմ Մատչյանովը պատրաստ է հայկական ընկերություններին վաճառել բաժնետոմսերի մոտ 49 տոկոսը: Այդ մասին օգոստոի 2-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ինքը Խ.Մատչյանովը: Նրա խոսքերով, բաժնետոմսերի վաճառքը ոչ մի կերպ կապված չէ մտածածին ֆինանսական դժվարությունների հետ: «Բաժնետոսմերն ես վաճառում եմ ոչ այն պատճառով, որ ինձ միջոցներ են հարկավոր, միջոցներ ես ունեմ, այլ որովհետեւ ինձ հարկավոր են լաստանավի տեւական շրջանառության երաշխիքներ: Վաղ թե ուշ կբացվի Աբխազիայով, Ադրբեջանով անցնող երկաթուղին, եւ ինձ հարկավոր է, որ նույնիսկ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնման դեպքում, լաստանավը գործի»,-ասել է նա, համոզվածություն հայտնելով, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերություններ կհաստատվեն արդեն 2-3 տարի անց: Ընդ որում Մատչյանովը նշել է, որ չնայած բաժնետոմսերը վաճառելու պատրաստակամությանը, հայկական ընկերությունները դեռեւս դրանք գնելու ցանկություն չեն հայտնել:



Բեռնափոխադրումների հայ առաքիչն իր հերթին նշել է, որ նրանք ֆինանսական առումով ի վիճակի չեն ձեռք բերել սեփականատիրոջ բաժնետոմսերը, քանի որ դրա համար կպահանջվի շուրջ 10 մլն դոլար: «Խոշոր հայ գործարարներն իրենք կարող են ձեռք բերել լաստանավը, քանի որ դա տնտեսապես շահավետ է, սակայն վաղվա օրվա վերաբերյալ անվստահության պատճառով նրանք չեն դիմում նման ռիսկի»,-ասել է հայ առաքիչը, հաղորդում է «Ռեգնումը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---