Վաշինգտոնում կցուցադրվի Էնդրյու Գոլդբերգի «Հայոց ցեղասպանություն» փաստագրական ֆիլմը

PanARMENIAN.Net - Կինոռեժիսոր Էնդրյու Գոլդբերգի նկարահանած «Հայոց ցեղասպանություն» փաստագրական ֆիլմը օգոստոսի 5-ին ցուցադրվելու է Վաշինգտոնի PBS հեռուստաալիքով: Էնդրյու Գոլդբերգի ղեկավարած Two Cats Productions կինոստուդիայի նկարահանած մեկ ժամ տեւողությամբ այս ֆիլմը պատմում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին: Ֆիլմը նկարահանվել է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Թուրքիայում եւ Սիրիայում: Ֆիլմում տեղ են գտել ժամանակակից Թուրքիայի քուրդ եւ թուրք քաղաքացիների հետ անցկացված հարցազրույցները. նրանք պատմում են իրենց նախնիներից լսած պատմությունները: Ֆիլմի պրեմիերայից հետո այն մեծ արձագանք գտավ Միացյալ Նահանգների հայտնի պարբերականներում: New York Times-ն այն բնորոշեց որպես «հզոր» ֆիլմ, որը «հարգանքի տուրք է մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին», հաղորդում է «Երկիր» թերթը: Նշենք, որ ֆիլմը գնել են Իտալիայի, Ավստրալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Հունաստանի, Ֆինլանդիայի եւ այլ երկրների խոշոր հեռուստաընկերություններ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---