23 հունվարի 2017 - 13:07 AMT
ԶԼՄ-ներ. ԻՊ ավելի քան 20 գրոհային է ոչնչացվել Աֆղանստանի հարավում

Աֆղանստանի ՌՕՈւ ահաբեկչական «Իսլամական պետության» ավելի քան 20 գրոհային են ոչնչացրել երկրի հարավում:

Ըստ նրա, գործողությունն անցել է Զաբուլ գավառում: Խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին հաղորդագրություններ չեն ստացվել, հայտնում է ՏԱՍՍ-ը Khaama Press-ի վրա հղումով:

Նշվում է, որ փորձագետները վերջերս ծայրահեղականների դիրքերի զգալի հզորացում են նկատում Աֆղանստանի արևելյան և հարավային գավառներում, ինչպես նաև հյուսիսում:

Հաճախակի է դարձել «Թալիբան» ծայրահեղական շարժման դաշտային հրամանատարների և գրոհայինների հավատարմության երդումը ԻՊ-ին: