Քուրդ գյուղապետը ցանկանում է Վանում հայկական եկեղեցի վերականգնել

PanARMENIAN.Net - «Վանի նահանգի Երեք Դաղի գյուղի քուրդ գյուղապետը շինանյութ է գնել գյուղում գտնվող Վարագա վանքի13-րդ դարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգման համար»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է պատմաբան Սամվել Կարապետյանը: Նրա խոսքերով, Գյուղապետը դիմել է Վան այցելող զբոսաշրջիկներին, այդ թվում հայերին, խնդրելով գումար տրամադրել բանվորների աշխատանքը վարձատրելու համար: «Այդ նախաձեռնության հետագա ճակատագրի մասին ես տեղյակ չեմ»,- ասել է Կարապետյանը:



Վանը պատմական Վասպուրական նահանգի կենտրոնն էր, հազարամյակների ընթացքում հայ ժողովորդի պատմության մեջ կարեւորագույն վայրերից մեկը: 1914 թվականին Օսմանյան կայսրության Վանի նահանգում մոտ հարյուր հայկական վանք կար եւ մոտ հինգ անգամ շատ եկեղեցի: Հայերը լքել են այդ վայրերը 1915 թվականին նահանջող ռուսական զորքերի հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---