Փետրվարի 1-ից «Շիրակ» օդանավակայանում ավիաօդերևութաբանական սպասարկումն անվճար կլինի23 հունվարի 2017 - 16:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն ավիաօդերևութաբանական ծառայություններ է մատուցում նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայանից օգտվող ավիաընկերությունների համար: «Շիրակ» օդանավակայանի զարգացման, գործունեության ընդլայնման, ինչպես նաև այն առավել գրավիչ դարձնելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը որոշում է կայացրել 2017-ի փետրվարի 1-ից բոլոր ավիաընկերությունների համար այդտեղ սահմանել անվճար ավիաօդերևութաբանական սպասարկում: Մինչ այդ մեկ ավիաչվերթի սպասարկման գումարը կազմում էր 33.000 դրամ: Այս որոշման նպատակն է մեծացնել ավիաընկերությունների հետաքրքրությունը «Շիրակ» օդանավակայանի նկատմամբ և օգտագործել վերջինիս հնարավորությունները՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության հյուսիսային հատվածում տնտեսական ակտիվության բարձրացմանը և խթանելով տուրիզմի` այդ թվում նաև էկոտուրիզմի զարգացմանը: 2016-ի հոկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է բյուջետային ավիափոխադրողներ ներգրավել Գյումրիի «Շիրակ» օդանավակայան: Հոկտեմբերի 21-ին հայտնի է դարձել, որ «Պոբեդա» ավիաընկերությունը Մոսկվայից Գյումրի չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել: Դեկտեմբերին ավիաընկերությունների համար Գյումրու «Շիրակ» օդանավակայանի գրավչության բարձրացման և զարգացման նպատակով որոշում է կայացվել օդանավակայանի աերոնավիգացիոն սպասարկումն այսուհետ իրականացնել 50 տոկոս իջեցված սակագնով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում ԱԳ փոխնախարար․ ԵՄ վիզաների ազատականացման հարցով դրական տեղաշարժ կլինի Նա հավելել է, որ Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է |