Համացանցում են հայտնվել «Գահերի խաղի» նոր եթերաշրջանի հնարավոր սցենարի հատվածները23 հունվարի 2017 - 23:25 AMT PanARMENIAN.Net - «Ռեդիթ» կայքում տեղադրվել են մեծ մասսայականություն վայելող «Գահերի խաղը» հեռուստասերիալի նոր եթերաշրջանի կարևորագույն մանրամասների նկարագրություններ՝ սցենարից հատվածների տեսքով: Նոր՝ 7-րդ եթերաշրջանի առաջին սերիան ցուցադրվելու է ապրիլի 21-ին HBO-ի եթերում: Հատվածների իսկությունը հաստատել անհնար է, սակայն նկարագվող զարգացումները՝ ելնելով Ջորջ Մարթինի գրքի ու սերիալի նախորդող զարգացումներից և նախկինում հաստատված արտահոսքերից, խիստ հավանական են թվում: Ուշադրություն. Նկարագրությունը պարունակում է հնարավոր սփոյլերներ դեռևս լույս չտեսած եթերաշրջանից Դայներիսն ու Ջոն Սնոուն հանդիպում են ու դաշինք կազմում: Արյա և Սանսա Սթարքերը վերջապես միավորվում են: Արյան շարունակում է վրեժ լուծել հոր մարդասպաններից: Նա կորոտում է Ֆրայերին՝ հագնելով իրենց հայր, 6-րդ եթերաշրջանում սպանած Ուոլդերի դիմակը: Տիրիոն Լանիսթերն ու Սերսեա Լանիսթերը հանդիպում են առաջին անգամ Տիրիոնի՝ Թագավորական նավահանգստից փախչելուց հետո: Tyrion and Cersei meet for the first time since she put a bounty on his head for murdering their father. Սանսան մահապատժի է ենթարկում Պեթիր Բեյլիշին: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: 6-րդ եթերշրջանի ցուցադրությունը մեկնարկել է 2016-ի ապրիլի 24-ին, իսկ ապրիլի 21-ին հայտարարվեց, որ լինելու է նաև 7-րդ եթերաշրջան, իսկ 8-րդը կլինի վերջինը: Երկու վերջին հատվածներն ավելի կարճ կլինեն` 7-ում կլինի 7 սերիա, 8-ում` ընդամենը 6: HBO ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |