24 հունվարի 2017 - 09:46 AMT
Թրամփի վարչակազմն ԻՊ դեմ պայքարում պատրաստ է գործակցել Մոսկվայի հետ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է գործակցել Մոսկվայի հետ Սիրիայում և Իրաքում հաստատված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:

Այս մասին Սպիտակ տանն իր առաջին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, հաղորդում է Associated Press-ը: Վերջինս ընդգծել է, որ նախագահ Թրամփը «պարզ ասել է», որ «կհամագործակցի ԻՊ-ն ջախջախել ցանկացող ցանկացած երկրի հետ»:

Սփայսերի խոսքով՝ նոր վարչակազմն ԻՊ-ը ռազմական և տնտեսական առումներով ջախջախելու հարցում պատրաստ է համագործակցել «Ռուսաստանի կամ ցանկացած այլուժի հետ»:

Associated Press-ը նշում է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ 70-ամյա հանրապետականը խոստացել է կարճ ժամանակում հաղթել ԻՊ-ին՝ չնայած, որ չի մանրամասնել՝ ինչպես:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Իսլամական պետության» գրոհայինները իրաքյան Մոսուլից ոչ հեռու գտնվող Թել Քայֆ քաղաքի քրիստոնեական եկեղեցին վերածել են երեխաների ռազմական պատրաստության կենտրոնակայանի: