Մարկ Տվենի անհայտ հեքիաթը կհրատարակվի գրվելուց 140 տարի անց

Մարկ Տվենի անհայտ հեքիաթը կհրատարակվի գրվելուց 140 տարի անց

PanARMENIAN.Net - Մարկ Տվենի անտիպ «Օլեոմարգարին արքայազնի առևանգումը» (The Purloining of Prince Oleomargarine) հեքիաթը կհրատարակվի առանձին գրքով: Դա գրողի դուստրերի համար գրված միակ հեքիթն է, որը նա գրի է առել: Տվենը սովորություն ուներ պատմել երեխաներին պատմություններ, որոնք այդպես էլ բանավոր մնացին և գրի չառնվեցին, գրում է Lenta.ru-ն The Guardian-ի վրա հղումով:

Հեքիաթը հորինվել է Փարիզում 1879-ին: Այն մի տղայի մասին է, որը կարողանում է խոսել կենդանիների հետ, որոնցից մի քանիսի հետ գնում է առևանգված արքայազնի որոնումներին:

16-էջանոց ձեռագիրը պատկերազարդել են ամուսիններ Ֆիլիպ և Էրին Սթեդները: Այն կհրատարակվի 2017-ին Doubleday հրատարակչությունում` Տվենի առաջին «Նշանավոր ցատկռտող գորտը Կալավերասից» (1865) պատմվածքի հրատարակման 150-ամյակի կապակցությամբ:

«Օլեոմարգարին արքայազնի առևանգումը» հեքիաթը հայտնաբերվել է 2011-ին գրողի Բերքլիի համալսարանում պահվող արխիվում:

Մարկ Տվենն (իսկական անունը՝ Սեմյուել Լենգհորն Քլեմենս) ամերիկացի գրող է, լրագրող, հասարակական գործիչ, ամերիկյան գրականության ամենանշանավոր դասականներից մեկը: 20-րդ դարի համաշխարհային գրականության մեջ Տվենը ճանաչվել է որպես դասական, միաժամանակ՝ իսկական ազգային գրող, որը հայտնագործել է այն Ամերիկան, որտեղ ողբերգականը կատակերգականի կողքին է, սարսափելին՝ բանաստեղծականի։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---