Սիրիական ընդդիմությունը չի ստորագրի Աստանայի կոմյունիկեն24 հունվարի 2017 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի ընդդիմության պատվիրակությունը չի ստորագրի Աստանայում կառավարության և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունների հաշտեցման երաշխավոր երկրների ամփոփիչ կոմյունիկեն: Այդ մասին հայտարարել է բանակցություններում ընդդիմության պատվիրակության պաշտոնական ներկայացուցիչ Յահյա ալ Արիդին: «Ստորագրում չի լինի: Երաշխավոր երկրները` Ռուսաստանը, Թուրքիան, հնարավոր է, նաև Իրանը, ուղղակի կտարածեն փաստաթուղթը»,-ասել է նա: Ըստ աղբյուրի սիրիական պատվիրակությունում, Սիրիայի կառավարության ներկայացուցիչները ևս մտադիր չեն ստորագրել կոմյունիկեն: «Դա մի փաստաթուղթ է, որի վրա աշխատում են երաշխավոր երկրները, հետագայում բանակցությունների մասնակիցներին ներկայացնելու նպատակով»,-հավելել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Սիրիայում հրադադարի ռեժիմի ամրագրումն Աստանայում կնպաստեր անցմանը ուղիղ բանակցություններին Ժնևում: Այդ մասին ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի Սիրիայի գծով հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան` ելույթ ունենալով Ղազախստանի մայրաքաղաքում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» միավորումը հավանություն չի տա Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք բանակցություններին, քանի որ մասնակցության հրավեր չի ստացել: Այդ մասին հայտարարել է միավորման ներկայացուցիչ Թալալ Սելոն: Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չէր բացառել Սիրիայում սահմանադրական հանրաքվեի հարցի քննարկման հնարավորությունը սիրիական ճգնաժամի քննարկմանը նվիրված հանդիպմանը, որը կայանալու է Աստանայում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով ԿԲ-ն կրիպտոակտիվների մասին օրինագիծ է պատրաստել, որն առաջիկայում շրջանառության մեջ կդրվի Գալստյան․ ԿԲ–ն պատրաստ է համարժեք գործողությունների՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4%-ի ապահովման համար Նա ասել է, որ 2024 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2 տոկոս ԱԳ փոխնախարար․ ՀՀ-ն բարձր է գնահատում Ֆրանսիայի Սենատի հետևողական աջակցությունը Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը Բայրամով․ Ադրբեջանը հանդես է գալիս ՀՀ հետ երկկողմ բանակցությունների օգտին Նա ասել է, որ սահմանազատման վերջին պայմանավորվածությունը վկայում է, որ դա առավել արդյունավետ գիծն է |