Ռոբերտ Ֆիսք. Մերձավոր Արեւելքը Ղարաբաղից վտանգավոր է

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտությունը պատմականորեն անխուսափելի էր: Այդ մասին Երեւանում` Ամերիկյան համալսարանում տված դասախոսության ժամանակ հայտարարել է անգլիական The Independent թերթի թղթակից Ռոբերտ Ֆիսքը: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Հայոց հարցի մի մասը («Հայ Դատ»): Միեւնույն ժամանակ, բրիտանացի լրագրողը նշել է, որ միջազգայն հանրության համար այդ հարցը 13-րդ տեղում է գտնվում: «Աշխարհն այսօր ամենաշատն անհանգստացած է Մերձավոր Արեւելքում իրադրության զարգացման հարցով: Մերձավոր Արեւելքը Ղարաբաղից վտանգավոր է: Օսմանյան կայսրությունից հետո ստեղծված պետությունների սահմանները գծել են Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, ովքեր ելնում էին սեփական շահերից, եւ դրանք հանդիասնում են բնակության համար ամենավտագավոր սահմանները»,- նկատել է Ֆիսքը:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---