Ազնավուր. Հայերեն չեմ գրում, բայց դա չի խանգարում ՀՀ դեսպանը լինել24 հունվարի 2017 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրը հայերեն խոսում է, բայց չի գրում և չի կարդում, սակայն դա չի խանգարում նրան Շվեյցարիայում ՀՀ դեսպանի աշխատանքում: Այդ մասին նա ասել է իսպանական El Mundo պարբերականին տված հարցազրույցում, գրում է «Sputnik-Արմենիան»: Ազնավուրը Մադրիդում է համաշխարհային համերգային շրջագայության շրջանակում: 92-ամյա երաժշտի համերգը կկայանա Մադրիդի Barclaycard Center-ում: Ազնավուրը Մադրիդում վերջին անգամ ելույթ է ունեցել 2015-ի մայիսին: Շանսոնյեն պատմել է, որ համատեղում է երաժշտական գործունեությունը դիվանագիտական աշխատանքի հետ: Երգիչը խոստովանել է` այն, որ ինքը չգիտի ՀՀ օրհներգն ու չի գրում և կարդում հայերեն, չի խանգարում նրա դիվանագիտական աշխատանքին: «Ստացվեց այնպես, որ ես դարձա Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը և մշտական ներկայացուցիչը ՄԱԿ Ժնևի կենտրոնակայանում»,-ասել է Ազնավուրը: Նա հայտնել է, որ դիվանագիտական պաշտոն ստանձնելու առաջարկը ստացել է 8 տարի առաջ` 2009-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից և որոշել է ընդունել այն: Շառլ Ազնավուրը նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |