Անկարան մտադիր չէ Էլ Բաբը փոխանցել Սիրիային24 հունվարի 2017 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Անկարան մտադիր չէ Էլ Բաբ քաղաքը հանձնել սիրիացի զինվորականներին «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրելուց հետո: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը, հայտնում է Lenta.ru-ն Anadolu գործակալության վրա հղումով: Էլ Բաբը գտնվում է Սիրիայի սահմանից 25 կմ հեռավորության վրա: Այժմ քաղաքը շրջափակված է, թուրքական զորքերը փակել են քաղաքը Հալեպի հետ կապող ճանապարհը: «Թուրքիան հենց սկզբից հայտարարել էր, որ «Եփրատի վահանը» գործողության շրջանակում հստակ նպատակ է դրվում ապահովել երկրի ազգային անվտանգությունը: Մենք ձգտում ենք պաշտպանել Թուրքիայի սահմանները և կանխել սպառնալիքները հարավային ուղղությունից»,-հայտնում է Lenta.ru-ն: Քուրթուլմուշը նաև բողոքել է ԱՄՆ կողմից աջակցության բացակայությունից: «Ցավոք, միջազգային կոալիցիան պատշաճ աջակցություն չի ցուցաբերել գործողության ընթացքին: Գաղտնիք չէ, որ Թուրքիան աջակցություն չի ստանում ԱՄՆ-ից»,-ասել է փոխվարչապետը: Նա նշել,է, որ Օբամայի վարչակազմը սիրիական հակամարտության կարգավորման ծրագիր չուներ, սակայն, հույս է հայտնել, որ Թրամփը կաջակցի: Մարտերն Էլ Բաբի մատույցներում սկսվել են 5 ամիս առաջ: Թուրքական բանակին և Սիրիայի ազատ բանակից իրենց աջակիցներին չի հաջողվել վերցնել քաղաքը` չնայած ԻՊ մեծ կորուստներին: Ըստ Թուրքիայի գլխավոր կենտրոնակայանի, ԻՊ-ն արդեն 500 զինյալ է կորցրել: Իրենց կորուստները թուրքերը ներկայացրել են որպես 19 զինծառայող, իսկ Սիրիայի ազատ բանակի կորուստների մասին տվյալներ չկան: ԻՊ-ն իր հերթին հայտարարել է թուրքական 10 տանկ խոցելու մասին: Թուրքական հատուկ նշանակության ուժերը 2016-ի օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |