24 հունվարի 2017 - 15:54 AMT
Միկրոավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիների վիճակը բարելավվել է

Ռուսաստանի Դաշնության Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Օլեգ Լուգանցևից ստացված տվյալներով հունվարի 22-ին Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած ավտովթարից տուժածների մոտ արձանագրվել է վիճակի բարելավում։

Հունվարի 22-ին Ռուսաստանի Դաշնության Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Պավլովի շրջան) տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 9 տուժածից 5-ը բուժվում է Պավլովի կենտրոնական հիվանդանոցում:

ՀՀ 5 քաղաքացին շարունակում է բուժվել վնասվածքաբանության և վիրաբուժության բաժանմունքներում։

Տուժածներից Գ.Դ.-ին (1992թ.) նախապատրաստում են վիրահատության։ Նրա մոտ ախտորոշվել է աջ ուսի վիրաբուժական վզիկի կոտրվածք` տեղաշարժումով։

Հունվարի 23-ին՝ ժամը 11.55-ին Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Կրասնոդարի երկրամասի Պավլովի շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ: Mercedes-Benz մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով միկրոավտոբուսը շրջվել է: