Ռուսական գազի ներկրումը ՀՀ 2016-ին կրճատվել է 2.6%-ով24 հունվարի 2017 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Ռուսական գազի ներկրումը Հայաստան 2016-ին նվազել է` հասնելով 1.87 մլրդ խմ 2015-ի 1.92 մլրդ խմ դիմաց: Այս մասին ասվում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպման համար նախապատրաստված նյութերում: «Հայաստանի գազամատակարարումը գործնականում ամբողջությամբ կախված է ռուսական գազի առաքումից, որն իրականացվում է Վրաստանի տարածքով: 2016-ին առաքվել է 1.87 մլրդ խմ գազ (2015-ին`1.92 մլրդ խմ)»,-ասվում է նյութերում: Ըստ նախարարների կաբինետի նյութերի, երկու երկրների գործակցության մյուս խոշոր ոլորտը գործակցությունն է գազի շուկայում: Մասնավորապես, ըստ ՏԱՍՍ-ի, ռուսական «Գազպրոմը» «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերն է, որի հիմնական գործառույթն է գազի մատակարարումը Հայաստանի ներքին շուկայում, հայտնում է angi.ru-ն: Ընդհանուր առմամբ, «Գազպրոմը» ՀՀ տարածքում գազաէներգետիկ օբյեկտների ֆինանսավորմանը հատկացրել է մոտ 550 մլն դոլար, այդ թվում` Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի և արդիականացման և Իրան-ՀՀ գազատարի շինարարության մասնակցության համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դիվանագետների համահայկական խորհուրդ․ Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն է պետք Նշվում է, որ Սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է սկսել աշխատել ու համատեղ քննարկումների միջոցով լուծում տալ հարցերին Ըստ Նազարյանի, Փաշինյանն ասել է, որ սահմանապահները կագնեն, «կարող ա մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրը անվտանգ չլինի» Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |