3 օգոստոսի 2007 - 18:16 AMT
ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցավ ռազմական դոկտրինի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի երկրորդ նիստը, որը նախագահում էր ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, նիստի ընթացքում ամփոփվեցին ՀՀ ռազմական դոկտրինի նախագծի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները, քննարկվեցին եւ համաձայնեցվեցին հանձնաժողովի անդամների նկատառումներն ու առաջարկությունները:

Նիստի վերջում որոշումներ կայացվեցին հանձնաժողովի հետագա կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ, եւ հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ: