Բաքվում պնդում են, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները «հայտնվել են փակուղում»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները «հայտնվել են փակուղում»: Այդ հայտարարությունն Արազ Ազիմովն արել է ուրբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի 3-ժամանոց բանակցություններից հետո: Երկրի արտաքին քաղաքականության գերատեսչությա ղեկավարի տեղակալի կարծիքով, դրա պատճառը հայերի դիրքորոշումն է, ովքեր «վերջին պահին խուսափում են կոնկրետացումից»: «Ելքն իրադրությունից հանդիսանում է խնդրի փուլային կարգավորումը, սակայն հայկական կողմը սաբոտաժի է ենթարկում դա»,- ընդգծել է նա, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---