Լավրովն ու Մամեդյարովը Մոսկվայում քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Լավրովն ու Մամեդյարովը Մոսկվայում քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

PanARMENIAN.Net - Մոսկվայում հունվարի 24-ին կայացել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ նախարարները մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման մասին՝ ընդգրկելով Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները:

Միևնույն ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Մամեդյարովը հերթական անգամ ընդգծել է Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ Ադրբեջանի դիրքորոշումը՝ նշելով, որ «ներկայիս ստատուս քվոն պետք է փոխվի»:

ԼՂՀ անկախության առնչությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս հայտարարություն էր արել, թե «ԼՂ-ն երբեք անկախություն չի ստանա», ինչին պատասխանել էր ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ խորհուրդ տալով հաշտվել ԼՂՀ ճանաչման հեռանկարի հետ և ծանոթանալ ՄԱԿ-ի կանոնադրությանը։

Հունվարի 23-ին Ադրբեջանի նախագահը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հայտարարել էր, թե «երբեք թույլ չենք տա Ադրբեջանի տարածքում երկրորդ հայկական պետություն ստեղծել: Լեռնային Ղարաբաղին երբեք անկախություն չի տրվելու: Եթե որևէ մեկը նման բան է սպասում, թող իզուր չսպասի»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---