25 հունվարի 2017 - 11:39 AMT
Իտալիայում ձնահյուսից զոհերի թիվը հասել է 21-ի

Կենտրոնական Իտալիայում Rigopiano հյուրանոցը ծածկած ձնահյուսից զոհերի թիվը հասել է 21-ի: Հունվարի լույս 25-ի գիշերը փրկարարները ձյան ծածկի տակից ևս 3 դի են հանել, հայտնում է ՌԻԱ Նովոստին RaiNews24-ի վրա հղումով:

Հունվարի 18-ի երեկոյան ձնահյուսը ծածկել է Աբրուցո շրջանում գտնվող 3-հարկանի Rigopiano հյուրանոցը: Ձյան առատ տեղումների և փակ ճանապարհների պատճառով փրկարարները միայն հունվարի 19-ի առավոտյան են հասել դեպքի վայր:

Փրկարարներին հաջողվել է հայտնաբերել և ձյան տակից հանել 11 ողջ մնացածի: Այժմ ևս 8 մարդ պաշտոնապաես համարվում է անհետ կորած:

Հունվարի 24-ին փրկարարները շան 3 ձագ են հանել կենտրոնական Իտալիայում ձնահյուսի տակ մնացած Rigopiano հյուրանոցից: Փրկարարներն ասել էին, որ շների հայտնաբերումը վկայում է, որ ձյան ծածկի տակ դեռ կան օդային «գրպաններ»: