Ռ.Սաֆարովի փաստաբանները մտադիր են վճռաբեկման բողոքով դիմել հունգարական դատարան

PanARMENIAN.Net - Սեպտեմբերին հունգարական դատարան վճռաբեկման բողոք կներկայացվի ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի գործով: Այդ մասին հայտարարել է դատավոր Իկրամ Շիրինովը:



Նա նաեւ նշել է, որ նույն ամսում նախատեսվում է քննել նաեւ «բողոքը հունգարական բանտապահներին Ռ.Սաֆարովի իբր չենթարկվելու գործի վերաբերյալ»: Բացի այդ, ինչպես հաղորդել է Ի.Շիրինովը, սպայի գործով զբաղվում է փաստաբան Էլմար Քերիմովը եւ այն փաստաբանը, որի անունը չի հրապարակվում, քանի որ նրա հետ դեռեւս պայմանագիր չի կնքվել, հաղորդում է Day.az-ը, հղում անելով Lider հեռուստաալիքին:



Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը գործուղվել էր Բուդապեշտ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի դասընթացներին մասնակցելու նպատակով, քնած ժամանակ գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպայի կողմից, որը նույն դասընթացների մասնակից էր: Հունգարիայի դատարանը դատապարտեց Սաֆարովին ցմահ բանտարկության, առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: Բացի այդ, 2006 թվականի նոյեմբերին բանտապահների հայոցվ տեղի ունեցավ դատավարություն ընդդեմ ադրբեջանական բանակի սպա Ռ.Սաֆարովի: Ռ.Սաֆարովին մեղադրում են պետական իշխանության ներկայացուցիչներին դիմադրելու եւ մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Ըստ Հունգարիայի ՔՕ-ի, Սաֆարովը դատապարտվեց 8 ամսվա պայմանական ազատազրկման:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---