Սուրենյան. Ջերմաստիճանը հունվարի 26-27-ը կբարձրանա մոտ 8-10 աստիճանով![]() 25 հունվարի 2017 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում սպասվում է Միջերկրական ծովի շրջաններից հզոր ցիկլոն՝ տեղումների տեսքով, որը հանրապետությունում կպահպանվի մինչև հունվարի 30-ը:Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Նրա տեղեկացմամբ՝ Միջերկրական ծովից եկող հոսանքը ազդեցություն կունենա ջերմային ֆոնի վրա, որի արդյունքում հունվարի 26-27 ընկած ժամանակահատվածում, հատկապես գիշերը բոլոր մարզերում, նաև՝ Արարատյան դաշտում և Երևանում, օդի ջերմաստիճանը մոտ 8-10 աստիճանով կբարձրանա: «Միջերկրական ծովի շրջաններից, վերջապես, մեր երկրի տարածքին մոտենում է բավականին հզոր ցիկլոն: Այսօր առավոտյան արդեն ցիկլոնի ազդեցությունը զգացվում էր մեր երկրում ոչ թե տեղումներով, այլ՝ արդեն ջերմաստիճանի բարձրացմամբ, որը դեռ Արարատյան դաշտ չի հասել: Ներկա պահին հանրապետության բոլոր շրջաններում, բացառությամբ Արարատյան դաշտի և Երևանի, օդի ջերմաստիճանը, երեկվա նույն ժամի հետ համեմատ, մոտ 10-15 աստիճանով բարձրացել է», - ասել է Սուրենյանը, գրում է Aysor.am-ը: ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը տեղեկացրել է, որ մինչև հունվարի 26-ը կլինեն թույլ տեղումներ, քանի որ Հայաստանը կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցած հոսանքի դեռ ծայրամասերում, իսկ արդեն հունվարի 27-29 կլինեն արդեն ինտենսիվ տեղումներ: «Այսօր կեսօրից հետո արդեն հանրապետությունը կզգա ցիկլոնի ազդեցությունը: Կեսօրից հետո շրջանների զգալի մասում, հատկապես Արևմտյան թևում, կսկսվի ձյուն, մասնավորապես՝ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում և Երևանում: Հունվարի 26-ի լույս 27 ի գիշերը մոտենում է ցիկլոնի կենտրոնը. այն Կիպրոսի տարածքից բարձրանում է դեպի Կովկաս, ընդգրկում է ամբողջ Կովկասը: Բոլոր շրջաններում համատարած ժամանակ առ ժամանակ կտեղա ձյուն, լեռնային գոտիներում՝ կուղեկցվի բքով, քամու 15-20 մ/վ արագությամբ, ցածր հորիզոնական տեսանելիությամբ», - նշել է Սուրենյանը: Ինչ վերաբերում է փետրվար ամսի եղանակի կանխատեսումներին, նա ասել է, որ փետրվարի առաջին տասնօրյակում պետք չէ սպասել օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումներ, նաև չբացառեց սառնամանիքային եղանակաները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |