Բելգիայի հատուկ ծառայությունները Բրյուսելում ձերբակալել են ԻՊ ենթադրյալ ահաբեկիչների25 հունվարի 2017 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի հատուկ ծառայությունները Բրյուսելում ձերբակալել են ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման ենթադրյալ գրոհայինների: Շուրջկալներն ու խուզարկությունները կատարվել են հունվարի 25-ին Բրյուսելի տարբեր շրջանների` Մոլենբեկի, Շաերբեկի, Անդերլեհտի և Լակենի 8 հասցեում: Ենթադրվում է, որ հատուկ ծառայությունների կողմից ձերբակալված անձինք կարող է վերադարձած լինեն Սիրիայից, որտեղ մասնակցել են մարտական գործողություններին ԻՊ կողմից: Այդ մասին գրում է Lenta.ru-ն DH.be-ի վրա հղումով: Ձերբակալվածները բերման են ենթարկվել ոստիկանություն հարցաքննության նպատակով: Կալանավորման մասին որոշումը պետք է կայացնի դատարանը: Տարբեր գնահատականներով ԻՊ կողմից Բելգիայի մոտ 200 քաղաքացի է կռվում: 2016-ի նոյեմբերի 14-ին Բելգիայի ՆԳ նախարար Յան Յամբոն հայտարարեց, որ առաջիկայում ԻՊ 3000-5000 գրոհային կարող է վերադառնալ Եվրոպա: Ըստ ՆԳՆ ղեկավարի, իշխանությունների հայտնի 117 ահաբեկիչ արդեն երկրում է: «Նրանց կեսը կալանքի տակ է, մյուս մասը` իշխանությունների հսկողության ներքո»,-ասել է էր նախարարը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |