Սոմալիում իսլամիստները հարձակվել են հյուրանոցի վրա. 13 զոհ կա25 հունվարի 2017 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում իսլամիստները հարձակվել են հյուրանոցի վրա: Հայտնի է 13 զոհի մասին: Զոհերի թվում կան ոստիկաններ և խաղաղ բնակիչներ: Տասնյակ մարդիկ վիրավորվել են: Ըստ բժիշկների, շատերը ծայրահեղ ծանր վիճակում են, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Ըստ ոստիկանության, գրոհայիններն ականապատ մեքենան ուղղել են դեպի հյուրանոցի դարպասները: Պայթյունից հետո անցք է առաջացել, որի միջով իսլամիստները կրակ են բացել ներսում գտնվողների ուղղությամբ: Որոշ ժամանակ անց երկրորդ պայթյունն է որոտացել: Ինչպես ասել է ոստիկանության գնդապետ Աբդիկադիր Հուսեյնը, հյուրանոցի պահակախումբը կարողացել է հետ մղել գրոհը: «Մենք ապահովեցինք մարդկանց անվտանգությունը և հետո արդեն սկսեցինք հետապնդել հարձակվողներին: Այժմ մեր ստորաբաժանումները շենքի ներսում են, ամբողջ տեղեկատվությունը դեռ հնարավոր չէ հրապարակել»,-ասել է նա: Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է իսլամիստական «Աշ Շաբաբ» խմբավորումը, որը համարվում է շատ երկրներում արգելված ահաբեկչական «Ալ Քայիդայի» դաշնակիցը: Սոմալիի ահաբեկիչները նպատակ ունեն շարիաթի օրենքներով ապրող հասարակություն ստեղծել և մտադիր են դրան հասնել ջիհադի միջոցով: Նրանք պարբերաբար ահաբեկչական գործողությունների են դիմում Մոգադիշոյում և երկրի այլ քաղաքներում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |