Instagram-ը ուղիղ հեռարձակումներ է սկսել

Instagram-ը ուղիղ հեռարձակումներ է սկսել

PanARMENIAN.Net - Instagram լուսանկարչական ծառայության թիմը հայտարարել է իր օգտատերերի համար ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, ուղիղ հեռարձակումներ սկսելու մասին:

Այդ հնարավորությունն ազդարարվել էր նոյեմբերի վերջում, իսկ դեկտեմբերին արդեն այն գործարկվեց ԱՄՆ-ում: Այժմ սկսվում է տարածումն աշխարհով մեկ: Ըստ մշակողների, ուղիղ եթերի գործառույթը հասանելի կլինի Instagram Stories բաժնում, գրում է Ferra.ru-ն:

Հեռարձակում սկսելու համար պետք է մտնել հավելվածի Instagram Stories բաժինը և անցնել Live ռեժիմի: Օգտատերերը կտեսնեն Live գրությունը օգտատերի պատմության պատկերակի վրա և կկարողանան միանալ եթերին, ինչպես նաև սրտիկներ ու մեկնաբանություններ ուղարկել:

Ի տարբերություն այլ ծառայությունների, Instagram-ը չունի տեսանյութերը հետագա դիտումների համար պահպանելու հնարավորություն: Ուղիղ եթերից անմիջապես հետո տեսագրությունը կանհետանա հավելվածից: «Հետաքրքրականը» բաժնում հնարավոր կլինի գտնել տվյալ պահի ամենահետաքրքիր հեռարձակումները:

iOS, Android և Windows 10-ի համար նախատեսված Instagram հավելվածը հասանելի է App Store, Google Play и Windows Stor-ում անվճար ներբեռնման համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---