Սկանդալային ռուս պատգամավոր Միլոնովը կմասնակցի Էջմիածնում ավանդական արժեքների մասին կոնֆերանսին

Սկանդալային ռուս պատգամավոր Միլոնովը կմասնակցի Էջմիածնում ավանդական արժեքների մասին կոնֆերանսին

PanARMENIAN.Net - Փետրվարի 9-10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա «Համատեղ քաղաքակրթական ընտրություն՝ ապագա սերնդների համար» անունը կրող ռուս-հայկական կոնֆերանս: Միջոցառման մասնակիցների թվում է լինելու ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը:

Վերջինս սկանդալային հայտնիություն է ձեռք բերել միասեռականության ու բազմաթիվ այլ՝ ընտանիքի կամ սեռական կողմնորոշման հետ որևէ կապ չունեցող երևույթների դեմ պայքարի շնորհիվ:

Մասնավորապես, նա տարբեր առիթներով պայքարել է Ֆեյսբուքի, Լեդի Գագայի, գազավորված ըմպելիքների, մոդել Կաֆելնիկովայի, «Օկեան Էլզի» խմբի, Մադոնայի, «Սիմփսոններ» մուլտսերիալի, օսական կարկանդակների, Հելոուինի, Նատաշա Կորոլյովայի, Apple ընկերության, «Գահերի խաղը» հեռուստասերիալի ու տասնյակ մշակութային երևույթների, արվեստի գործիչների, ֆիլմերի, աստղերի ու նախաձեռնությունների դեմ:

Միջոցառումն անցկացվում է Սուրբ Աֆոն լեռան ռուսական սրբությունների աջակցության բարեգործական հիմնադրամը՝ Երևանում Ռուսական մշակույթի ու գիտության կենտրոնի աջակցությամբ: Ավանդական արժեքների պահպանման անհրաժեշտության կարգախոսների տակ անցկացվող միջոցառումն, ինչպես նշվում է, մասնավորապես ուղղված է «հետխորհրդային տարածքում հակառուսական ուժերի ավերիչ ազդեցությանը հակազդեցության համար»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---