Հայ գեղասահորդուհին հաղթահարել է Եվրոպայի առաջնության որակավորման փուլը (վիդեո)

Հայ գեղասահորդուհին հաղթահարել է Եվրոպայի առաջնության որակավորման փուլը

PanARMENIAN.Net - Չեխիայի Օստրավա քաղաքում մեկնարկել է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային առաջին օրը կանանց մենասահքում ելույթ է ունեցել Անաստասիա Գալուստյանը:

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի լրատվության բաժինը տեղեկացնում է, որ կարճ ծրագրում հայ գեղասահորդուհին գրավել է 10-րդ հորիզոնականը՝ հաղթահարելով որակավորման փուլի արգելքը և իրավունք է ստացել մասնակցելու եզրափակիչ փուլին։

Հունվարի 26-ին իրենց կարճ ծրագրով սահադաշտ դուրս կգա մեր պարային զույգը` Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---