Վարչապետի հանձնարարականը. Ներկայացնել ՀՀ-ում գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի նախագիծ

Վարչապետի հանձնարարականը. Ներկայացնել ՀՀ-ում գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի նախագիծ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության հունվարի 26-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանդիպել ՌԴ-ում և այլ երկրներում գյուղտեխնիկա արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ տեխնիկայի մատակարարման պայմանները քննարկելու նպատակով:

«Մեկ ամսվա ընթացքում ներկայացնել Հայաստանում գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի նախագիծ: Պարոն Առաքելյան, «Ռոսսելմաշ»-ի հետ ե՞րբ եք հանդիպում»,- գյուղնախարարին հարցրել է վարչապետը, գրում է Panorama.am-ը:

Ի պատասխան Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ հունվարի 26-ին Հանդիպելու են, իսկ հաջորդ օրը պաշտոնական այց կլինի մնացած ընկերություններ:

«Շատ ինտենսիվ, կպած անում եք»,- արձագանքել է վարչապետը:

Նշվել է նաև, որ Կառավարության ծրագրով նախատեսված է մշակել բնակլիմայական աղետների կանխարգելման հայեցակարգ:

«Հանձնարարում եմ, որ հայեցակարգի շրջանակներում անդրադարձ կատարվի նաև ամպացրող թնդանոթների և կարկտապաշտպան ցանցերի արդյունավետության իրացվելիությանը: Ծրագիրը պետք է մշակվի առավել խոցելի համայնքներում կարկուտի էական վնասների նվազեցման նպատակով»,- նշել է վարչապետը:

Ավելի վաղՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն առաջարկել է ՀՀ-ում կարկտահարության դեմ ըստ գոտիականության տեղադրել հրթիռային կայաններ, իսկ առավել արժեքավոր գյուղատնտեսական մշակաբույսերի պահպանության նպատակով հակակարկտային ցանցեր կիրառել:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---