ԶԼՄ-ներ. ՌԴ-ն առաջարկել է քրդական ինքնավարություն ստեղծել Սիրիայում

ԶԼՄ-ներ. ՌԴ-ն առաջարկել է քրդական ինքնավարություն ստեղծել Սիրիայում

PanARMENIAN.Net - Սիրիայի սահմանադրության նախագծում, որը ռուսական կողմն Աստանայում կայացած միջսիրիական բանակցությունների ժամանակ փոխանցել է զինյալ ընդդիմության ներկայացուցիչներին, առաջարկվում է պահպանել երկիրը որպես ունիտար պետություն քրդական ինքնավարությամբ: Այդ մասին «Ինտերֆաքսին» է հայտնել աղբյուրը ընդդիմության շարքերից:

«Սիրիան մնում է ունիտար պետություն, սակայն նրա տարածքում առաջարկվում է քրդական ինքնավարություն ստեղծել»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Բացի այդ, ըստ նրա, Սահմանադրության նախագծում ֆիքսված է նաև «Սիրիայի այլ տարածաշրջանների իրավունքը լեզվի ընտրության հարցում` որպես հիմնական տարածաշրջանային լեզու: Նախատեսվում է նաև 7 տարի ժամկետով նախագահություն, առանց վերընտրվելու իրավունքի»,-հավելել է աղբյուրը:

Ըստ նրա, «հանվել է դրույթը, որի համաձայն Սիրիայի նախագահը պետք է մահմեդական լինի»: Բացի այդ, նախատեսվում է չեղարկել շարիաթը որպես իրավական հիմնական աղբյուր, իսկ պետական կառուցվածքը սահմանվում է որպես «Սիրիայի հանրապետություն»,-ասել է աղբյուրը:

«Սիրիան կկոչվի ոչ թե Սիրիայի Արաբական Հանրապետություն, այլ Սիրիական Հանրապետություն»,-ասել է աղբյուրը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը Աստանայում բանակցությունների ավարտին հայտնել էր լրագրողներին, որ ռուսական պատվիրակությունը սիրիական ընդդիմության ներկայացուցիչներին է հանձնել երկրի Սահմանադրության նախագիծը, որը կազմել են ռուս փորձագետները:

Մինչդեռ հայտնի է դարձել, որ Սիրիայի քրդական Ժողովրդական միության կուսակցության (ԺՄԿ) ներկայացուցիչները կմասնակցեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպմանը Սիրիայի ընդդիմության հետ, որը կայանալու է հունվարի 27-ին Մոսկվայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---