Մշակույթի նախարարը կանդամակցի ՀՀԿ-ին

Մշակույթի նախարարը կանդամակցի ՀՀԿ-ին

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու որոշում է կայացրել: Նախարարն այդ մասին հայտնել է «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի եթերում:

«Քաղաքական պաշտոն զբաղեցնող ցանկացած մարդ պետք է այլևս նոր Սահմանադրությամբ նաև քաղաքական պատասխանատվություն կրի՝ ոչ միայն անձնական, այլև քաղաքական թիմի։ Լինելով վարչապետ Կարեն Կարապետյանի թիմում՝ ես պարտավոր եմ կրել քաղաքական պատասխանատվություն»,- ասել է նա՝ մեկնաբանելով իր որոշումը:

Ավելի վաղ Արմեն Ամիրյանը հրաժարվում էր անդամակցել ՀՀԿ-ին, նույնիսկ երբ վարչապետն ու մի քանի նոր նախարարներ ՀՀԿ-ական դառնալու դիմում գրեցին: 2016-ի նոյեմբերին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա նշել էր, թե ցանկացած անձ սեփական կամքով է դառնում կուսակցական, իսկ ինքն էլ դեռ մինչև ապրիլ որոշում կայացնելու ժամանակ ունի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---