Մեքսիկայի նախագահ. Չենք վճարելու ԱՄՆ հետ սահմանին Թրամփի պատի համար

Մեքսիկայի նախագահ. Չենք վճարելու ԱՄՆ հետ սահմանին Թրամփի պատի համար

PanARMENIAN.Net - Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն կրկին հայտարարել է, որ իր երկիրը ոչինչ չի վճարելու ԱՄՆ հետ սահմանին պատի կառուցման համար:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունն անհապաղ կսկսի պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին: Նախապատրաստական միջոցառումները պետք է ավարտվեն 180 օրվա ընթացքում:

«Ես ափսոսում եմ և դատապարտում պատ կառուցելու որոշումը: Մեքսիկան չի հավատում պատերին, Մեքսիկան ոչ մի բան չի վճարի պատի համար»,-հայտարարել է Նիետոն իր հեռուստաեթերում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Նիետոն հիշեցրել է, որ այժմ ԱՄՆ-ում են գտնվում Մեքսիկայի ԱԳ նախարարն ու էկոնոմիկայի նախարարը: Նա հավելել է նաև, որ հրահանգել է ուժեղացնել իր հայրենակիցների պաշտպանությունն ԱՄՆ-ում: «Մեքսիկան կպաշտպանի և կսատարի իր քաղաքացիներին: Այնտեղ, որտեղ ռիսկ կա միգրանտների համար, որոնց աջակցություն է հարկավոր, այնտեղ էլ պետք է լինի մեր երկիրը»,-ասել է Նիետոն:

Իր վերջին հարցազրույցներից մեկում Թրամփը հաստատել է, որ սկզբում ԱՄՆ-ում պատ կկառուցեն Մեքսիկայի հետ սահմանին, իսկ հետո փոխհատուցում կպահանջեն հարևաններից: Ֆինանսավորման աղբյուրները նշված չեն:

Հունվարի 31-ին նախանշված է Թրամփի և Նիետոյի հանդիպումը Վաշինգտոնում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---