Կրեմլ. ԱՄՆ-ն չի համաձայնեցրել ՌԴ հետ «անվտանգության գոտիների» ստեղծումը Սիրիայում

Կրեմլ. ԱՄՆ-ն չի համաձայնեցրել ՌԴ հետ «անվտանգության գոտիների» ստեղծումը Սիրիայում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն չի համաձայնեցրել ՌԴ հետ «անվտանգության գոտիների» ստեղծումը Սիրիայում: Այդ մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ոչ, ռուսական կողմի հետ մեր ամերիկացի գործընկերները չեն խորհրդակցել: Դա ինքնիշխան որոշում է»,-ասել է Պեսկովը, գրում է «Կոմերսանտը»:

«Կարևոր է, որ դա չվատթարացնի փախստականների հետ կապված իրավիճակը, սակայն, հավանաբար, հարկավոր է հաշվարկել բոլոր հնարավոր հետևանքները»,-ասել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ մտադիր է «անվտանգության գոտիներ» ստեղծել փախստականների համար մարտական գործողությունների շրջաններում հենց Սիրիայի տարածքում: Այդ մասին նա խոսել էր նաև իր նախընտրական քարոզարշավի շրջանակում: Այդպիսով Թրամփը հուսով է խուսափել ներգաղթյալների հոսքից իր երկիր, քանի որ նրանք «որոշ դեպքերում մտադիր են քանդել երկիրը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---