7 օգոստոսի 2007 - 18:02 AMT
Զ. Ալիզադե. Միջազգային հանրությունը իրականում չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը
«Լեռնային Ղարաբաղի հարցում մենք դիմում ենք միջազգային իրավունքի գերակայությանը: Հայտարարում ենք, որ ամբողջ աշխարհը ճանաչել է Ղարաբաղը` որպես Ադրբեջանի Հանրապետության տարածք: Սակայն դա այդպես չէ: Ամբողջ աշխարհը միայն խոսքերով է հայտարարում, որ ճանաչում է Ղարաբաղը` որպես Ադրբեջանի տարածք, իսկ միաժամանակ հրաժարվում է Ղարաբաղն օկուպացրած երկրին ճանաչել` որպես ագրեսոր, եւ միջազգային օրենքներով նախատեսված համապատասխան պատժամիջոցներ չի կիրառում այդ երկրի դեմ»,- հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն: Նրա խոսքերով, որպեսզի հասնել Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված իրավունքների հարգանքին, անհրաժեշտ է, որպեսզի երկրի իշխանությունները հարգեին իրենց քաղաքացիների միջազգայնորեն ճանաչված իրավունքները: «Եթե մեր իշխանությունը դա չի կատարում եւ խախտում է ադրբեջանցիների քաղաքացիական իրավունքները, ապա, բնական է, որ ամբողջ աշխարհը հնարավոր է համարում ադրբեջանցիների իրավունքների խախտումը, այդ թվում եւ տարածքային ամբողջականության հարցում»,- նշել է Ալիզադեն, հավելելով, որ միայն ժողովրդավարական եւ հարուստ երկրները իրենց օրինական իրավունքների հարգանքի գերակայությունն ունեն, օրենքի գերակայությանը դիմելու հնարավորություն ունեն:

«Մեր երկրում խախտվում են քաղաքացիների իրավունքները, որոնք արձանագրված են ՄԱԿ-ի Կանոնադրությունում: Խախտվում է կառավարությունը ընտրելու քաղաքացիների իրավունքը, քանի որ մեր երկրի իշխանությունը բռանտիրական է: Խախտվում է հանրահավաք կազմակերպելու իրավունքը, խոսքի ազատության իրավունքը, տնտեսական գործնեություն ծավալելու իրավունքը, մենաշնորհային է ամեն ինչ, ամեն տեղ հափշտակում են եւ գողանում: Արդյոք նման պետությունն ու նման ժողովուրդը հարգանքի արժանի են: Ոչ: Եւ այդ պատճառով, համապատասխանաբար, մեզ չեն հարգում եւ չեն ճանաչում տարածքային ամբողջականության մեր իրավունքը»,- ասել է քաղաքագետը, գրում է Բաքվի «Զերկալո» թերթը: